Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Պայմանագրային պարտավորությունների վերահսկողություն, պետական շահերի պաշտպանություն

1/ Օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող, այդ թվում նոր հայտնաբերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում։

2/ Օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեին ամրացված շարժական գույքի նկատմամբ, որոնց իրավունքները ենթակա են գրանցման, իրավունքների պետական գրանցման ուղղությամբ միջոցների ձեռնարկում։

3/Անշարժ և գրանցման ենթակա շարժական գույքի գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ձեռքբերման, կազմման և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում։

4/ Կոմիտեին ամրացված անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ճշտման, դադարման, իրավունքի գրանցման վկայականների ուղղման, անշարժ գույքի առանձին միավորների բաժանման ուղղությամբ միջոցների ձեռնարկում։

5/ Կոմիտեին ամրացված անշարժ և գրանցման ենթակա շարժական գույքի համապարփակ բազայի վարում։

6/ Հաշվառման բազայի տվյալների հիման վրա Կոմիտեին ամրացված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։

7/ Կոմիտեին ամրացված անշարժ գույքի ուսումնասիրության իրականացում, դրանց փաստացի վիճակի (այդ թվում՝ զբաղվածության) վերաբերյալ տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում։

8/ Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպություններից եզրակացություններ և այլ փաստաթղթեր ձեռք բերելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում։

9/ Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հետ կապված շինարարական (քանդման) աշխատանքների ուղղությամբ միջոցների ձեռնարկում։