Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հաճախ տրվող հարցեր

Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհելու կամ նվիրելու վերաբերյալ

 

1.Հարց. Ու՞մ կարող են սեփականաշնորհվել հանրակացարանային բնակելի տարածքները:

Պատասխան. Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

 

2.Հարց. Ի՞նչ կարգով են սեփականաշնորհվում հանրակացարանային բնակելի տարածքները ՀՀ-ում:

Պատասխան. Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի  «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ սահմանված կարգով:

 

3.Հարց. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների սեփականաշնորհման համար։

Պատասխան.

Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմին` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

 

Դիմումին կից ներկայացվում են իրավասու մարմինների կողմից տրված` անձի՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը և զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի՝ 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանքներ:

4.Հարց.  Ի՞նչ կարգով են նվիրվում բնակելի տարածքները ՀՀ-ում։

Պատասխան.  ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական մարմիններին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» թիվ 305-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

5.Հարց. Ու՞մ կարող են նվիրվել բնակելի տարածքները ՀՀ-ում։

Պատասխան. Պետական մարմիններին ամրացված բնակելի տարածքները կարող են նվիրվել՝ համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին (բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում), որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք (բացառությամբ բնակելի տարածքների նկատմամբ ընդհանուր կամ բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնեմասի, չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների):

 

6.Հարց.  Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների նվիրատվության համար։

Պատասխան. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց կողմից զբաղեցրած տարածքի նվիրատվության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում,

2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը,

3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտերի պատճենները,

4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները,

5) տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ տեղեկանք բնակության վայրից, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

6) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի պարտք չունենալու վերաբերյալ,

7) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար տեղեկանք՝ տրված համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից համապատասխան տարածքում հաշվառված լինելու վերաբերյալ.

8) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին: 

7.Հարց.  Ո՞ր մարմինն է կնքում  նվիրատվության մասին պայմանագրերը։

Պատասխան. Պետական գույքի նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագիրը կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական կառավարման մարմինը:

 

 

Ոլորտի օրենսդրական հարցեր

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական գույքը

Պատասխան. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, ներառյալ՝

 

1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (նաև այլ պետություններում գտնվող) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը,

 

2) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը),

 

3) սեփականության իրավունքով պետությանը պատկանող մտավոր սեփականության օբյեկտները և դրանց նկատմամբ իրավունքները,

 

4) պետությանը պատկանող գույքային իրավունքները: 

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական գույքի կառավարումը։

Պատասխան. Պետական գույքի նպատակային տնօրինման, տիրապետման և օգտագործման, այդ թվում՝ հաշվառման, գնահատման, պետական իրավունքի գրանցման, պետական գույքի շրջանառության, ինչպես նաև գույքի պահպանվածության ապահովման ու նպատակային կառավարման նկատմամբ վերահսկողության կազմակերպված գործընթաց:

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական առևտրային կազմակերպությունը։

Պատասխան. Պետական առևտրային կազմակերպությունը ընկերություն է, որի 100 տոկոս բաժնետոմսերը պետական սեփականություն են:

 

    4.Հարց. Ի՞նչ է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը։

Պատասխան. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունն ընկերություն է, որի բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը պետական սեփականություն է:

 

  1. Հարց. Ի՞նչ է ոչ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը։

Պատասխան. Ոչ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը պետական մասնակցությամբ ընկերություն է, որի բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը ոչ պետական սեփականություն է:

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական գույքի մասնավորեցումը։

Պատասխան. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ պետությանը պատկանող այլ գույքային իրավունքների փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին:

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական գույքի օտարումը։

Պատասխան. Պետական գույքի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումն է իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքներին, ինչպես նաև օտարերկրյա անձանց:

 

  1. Հարց. Ի՞նչ է իրենից պետական գույքի հաշվառման գրանցամատյանը։

Պատասխան. Պետական գույքի միասնական գրանցամատյանը տեղեկատվական համակարգ է, որը ներառում է պետական գույքի անվանացանկը, տեխնիկական և տնտեսական նկարագիրը, օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը և օգտագործման իրավունքի տեսակը.:

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական գույքի կառավարման ծրագիրը։

Պատասխան. Պետական գույքի կառավարման ծրագիրը պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված, տվյալ ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների և գործարքների, առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթ է:

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական գույքային հարաբերությունները։

Պատասխան. պետական գույքային հարաբերությունները պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման, ինչպես նաև գույքային շրջանառության ընթացքում պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև ծագող հարաբերություններն են։

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական գույքային շրջանառությունը։

Պատասխան. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, պետական գույքի մասնավորեցման և օտարման օրենսդրությամբ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով պետական գույքի նկատմամբ իրավունքների անցումն է պետությունից իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքներին և օտարերկրյա անձանց:

   12. Հարց. Ի՞նչ է պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների պահպանումը։

Պատասխան. Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման ապահովմանն ուղղված վերականգնողական աշխատանքների իրականացումն է:

 

  1. Հարց. Ի՞նչ է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների սպասարկումը։

Պատասխան. Շենքերի, շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների և սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների, լուսավորության ապահովման և աղբահանության իրականացման, սպասարկման գույքով ապահովման, ինչպես նաև հսկիչ անցաթղթային անվտանգության ծառայությունների մատուցումն է որոշակի վճարի դիմաց:

 

  1. Հարց. Վարձակալներն ի՞նչ արտոնություններ ունեն պետական գույքի մասնավորեցման գործընթացում։

Պատասխան. Եթե վարձակալած գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մաս չէ և եթե վարչական և հասարակական շենքերում և շինություններում վարձակալած տարածք չէ, պետական գույքի վարձակալներն ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք:

 

  1. Հարց. Ի՞նչպես է հաշվարկվում պետական գույքի վարձավճարը։

Պատասխան.  ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի  N 914-Ն որոշման համաձայն` վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարների մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով :

 

  1.  Հարց. Ինչպե՞ս են ՀՀ-ում պետական գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում աճուրդները։

Պատասխան. ՀՀ-ում պետական գույքը աճուրդով վաճառվում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587 որոշմամբ հաստատված կարգով:

 

  1.  Հարց. Որո՞նք են պետական գույքի օտարման եղանակները։

Պատասխան. Պետական գույքի օտարումն իրականացվում է հետևյալ եղանակներով`

1) հրապարակային սակարկություն (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)),

 

2) ուղղակի վաճառք,

 

3) նվիրատվություն կամ նվիրաբերություն,

 

4) փոխանակություն,

 

5) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ եղանակներ,

 

6) ներդրում` ներառյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:

 

  1. Հարց. Որո՞նք են պետական գույքի մասնավորեցման եղանակները։

Պատասխան. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն,

2) աճուրդ,

3) մրցույթ (այդ թվում` միջազգային մրցույթ),

4) ուղղակի վաճառք,

5) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում,

6) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով,

7) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում,

8) պետական գույքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:

 

 

  1. Հարց. Ինչպե՞ս է մասնավորեցվում լուծարված պետական ընկերությունների գույքը։

Պատասխան. Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» ՀՀ օրենքով սահմանված ձևերով` որպես գույքի առանձին տարրեր, ինչպես նաև այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով:

 

  1. Հարց. Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ պետությունը մասնավորեցման մասնակիցներին։

Պատասխան. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Մասնավորեցման ընթացքում և հետևանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած՝ մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց վերջիններիս համաձայնության:

 

  1. Հարց. Ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքները անվավեր ճանաչվել։

Պատասխան. Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետևանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող հարցով:

Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

 

  1. Հարց. Ու՞մ կարող է տրամադրվել պետական անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով։

Պատասխան. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`

1) համայնքներին,

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,

3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին,

4) միջազգային կազմակերպություններին,

5) ֆիզիկական անձանց,

6) անհրաժեշտության դեպքում՝ այլ կազմակերպությունների:

 

  1. Հարց. Կարո՞ղ է արդյոք անհատույց օգտագործման տրամադրված տարածքն օգտագործողը տրամադրել վարձակալության։

Պատասխան. Անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի:

 

  1. Հարց. Ու՞մ կողմից է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրվում անհատույց օգտագործման։

Պատասխան. Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման և հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացման դեպքերի)` օգտագործողի հետ կնքելով նաև սպասարկման պայմանագիր: 

 

  1. Հարց. Ի՞նչ ձևերով կարող է պետական գույքը տրամադրվել վարձակալության։

Պատասխան. ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի  N 914-Ն որոշման համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին  և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը  տրամադրվում է վարձակալության հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)) կամ ուղղակի եղանակով:

 

  1. Հարց. Ու՞մ կարող է ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել պետական սեփականություն համարվող գույքը։

Պատասխան. Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը կարող է մասնավորեցվել պետական գույքի վարձակալին, աշխատավորական կոլեկտիվին, ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին) կամ հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է:

 

  1. Հարց. Ի՞նչն է հիմք հանդիսանում պետական գույքը վարձակալներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար

Պատասխան. Պետական գույքը վարձակալներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք է հանդիսանում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացված հայտը:

 

  1. Հարց. Ինչպե՞ս է իրականացվում մրցույթի մասին հրապարակումը։

Պատասխան. ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587 որոշման համաձայն` մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ լիազոր մարմնի պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում, եթե պետական գույքը մրցույթով վաճառելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: