Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Պետական գույքի հաշվառում

Պետական գույքի հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետու­թյանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացա­ռությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու չկառուցապատված հողա­մասե­րի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանա­պարհ­ները, ար­հեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հան­­դիսա­ցող այլ շինությունները, ջրամբարներն ու ջրատարները, պետական կառավարչական հիմ­նարկ­ներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այդ թվում` նրանց, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև հիմնարկների հաշվեկշ­ռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պետական մասնակցությամբ առևտրա­յին և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պե­տա­կան մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված  լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պե­տու­թյուններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների կողմից օգտա­գործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը: Պե­տական  գույքի  միասնական  գրանցամատյանում  չի  հաշվառվում  այն  պետական  գույքը, որի մասին տեղեկությունները  հանդիսանում են  պետական  գաղտնիք:

Պետական գույքի հաշվառումն իրականացվում է «Պետական գույքի հաշվառման և գրանցա­մատ­յան վարելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001  թվականի ապրիլի  12-ի N 282 որո­շումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 28.04.2005 թ. N 562-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվող  համապատասխան տեղեկատվության հիման վրա։

Պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված է պետական սեփականություն հանդիսացող 8023083,30 քառ.մետր ընդհանուր մակերեսով 9010 անշարժ գույք, այդ թվում այլ երկրներում գտնվող ՀՀ դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների թվով 15 անշարժ գույք՝ 13392,87 քառ.մետր ընդհանուր մակերեսով։

Պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված կանոնադրական կապիտալում պետական բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող իրավաբանական անձանց թիվը կազմում է 209, իսկ ընդհանուր պետական մասնակցության չափը կազմում է 211434419,96 հազ.դրամ։ Իրավաբանական անձանց գույքի կազմում ընդգրկված է 2683 անշարժ գույք՝ 1373121,28 քառ.մետր ընդհանուր մակերեսով։

Պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված են նաև պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող 16101 մտավոր սեփականության օբյեկտներ և 3050 տրանսպորտային միջոց:

Պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում է 7612,39 կմ, որից միջպետական նշանակության՝ 1721,34 կմ, հանրապետական նշանակության 2065,75 կմ և մարզային նշանակության` 3825,30 կմ: