Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Պետական գույքի վարձակալություն

1/ Քննարկվում են պետական գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք է տրվում։

2/ Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են պետական գույքի վարձակալության տրամադրման նախապատրաստական աշխատանքներ։

3/ Վարձակալության տրամադրվող պետական գույքի վարձավճարների հաշվարկի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով գրություններ են նախապատրաստվում համապատասխան պետական կառավարման մարմիններ։

4/ Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է վարձակալության տրամադրվող պետական գույքի վարձավճարների հաշվարկը։

5/ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված հայտերի և փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվում և օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքից մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման հետ կապված աշխատանքները։

6/ Իրականացվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքից մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրված տարածքների հաշվառում։

7/ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա քննարկվում և օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքից մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը։