Վաճառվում է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5.6% պետական բաժնեմասը՝ 1 բաժնեմասը 199 708 964.28 դրամ անվանական արժեքով, յուրաքանչյուրը՝ 15 065 դրամ անվանական արժեքով։
Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը 574 356 900 դրամ է, մասնակցության տոմսի վճարը՝ 38 194 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. մայիսի 4-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը Երևան քաղաքի Մամիկոնյանց 30 հասցեում, զանգահարելով 010 23 00 22 և 055 00 99 33 հեռախոսահամարներով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale։