Վաճառվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված գույքը՝ 1/ գայլիկոնման ուղղահայաց հաստոց ՏՈՒ-200 /1978թ., մեկնարկային գինը՝ 6 292 դրամ/, 2/ էլ. գայլիկոնիչ պտուտակահան /2000թ., մեկնարկային գինը՝ 94 372 դրամ/, 3/ փականագործի մամլակ 71487102 /1999թ., մեկնարկային գինը՝ 3 147 դրամ/:
Աճուրդը տեղի կունենա 2021թ. մայիսի 6-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով պահառության վայր 098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, շաբաթ օրը՝ մինչև 13։00/, հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other :