Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Հաղթանակ թաղամաս 6-րդ փողոց 51 հասցեում գտնվող «Երևանի Ն.Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 290.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 16:00-17:30 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Աճուրդի ամսական վարձավճարի մեկնարկային գինը 14 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 7-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :