Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության տնօրինության 0.6 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ վճարային տերմինալ և բանկոմատ տեղադրելու նպատակով, երեք տարի ժամկետով։ Տարածքների ամսական վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 11-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :