Վաճառվում է ՀՀ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված հատուկ վագոնը (հասցե՝ ք.Երևան, Արցախի պող. 34/1, 1968թ., նախատեսված է՝ 10 աշխատակցի և 75 հոգի հատուկ կոնտինգենտի անձանց տեղափոխման համար, ունի առանձնացված սան. հանգույցի և խոհանոցի տարածք, չի շահագործվում շուրջ 25 տարի)։ Լոտի մեկնարկային գինը 7 070 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 21 520 դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մայիսի 14-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով 010 37 03 14 հեռախոսահամարով /աշխատանքային օրերին ժամը 9։00 – 18։00/։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։