Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Արշակունյաց 40 հասցեում

30/04/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Արշակունյաց 40 հասցեում գտնվող «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված 2-րդ մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերից 175.1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 75 200 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 3-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :