Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում ՀՀ մարզերում ՀՀ ոստիկանության տնօրինության 0.8 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ սուրճ պատրաստող սարք տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 5-ից մինչև մայիսի 18-ը ներառյալ:
Վարձակալությամբ տրամադրվող տարածքների հասցեների, ամսական վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :