Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Հրաչյա Քոչար 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 76.5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երեքշաբթի, ուրբաթ ժամը՝ 19։00-21։00, չորեքշաբթի 19։00-20։00) մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 18 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 10-ից մինչև մայիսի 21-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :