Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Հրաչյա Քոչար 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 1153.2 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը, որից՝ նկուղային հարկից 118.1 ք.մ, 3-րդ հարկից 715.2 ք.մ, 4-րդ հարկից 319.9 ք.մ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 380 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 10-ից մինչև մայիսի 21-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :