Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Խանջյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 1-ին մասնաշենքի 1-ին հարկից 1.05 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ /Արարատբանկի բանկոմատի զբաղեցրած տարածք/ բանկոմատ տեղադրելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 57 300 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 11-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :