Վաճառվում են ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ռ.Սաֆարյան փող. 10 հասցեում գտնվող «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը (69 610 հատ՝ 43.3 դրամ անվանական արժեքով)։ Ընկերության ակտիվները գնահատված են 227,928.9 հազար դրամ, շենք-շինության մակերեսը՝ 2299,8 ք.մ. է, հողատարածքի մակերեսը՝ 1.109 հա, բաժնետոմսերի մեկնարկային գինը՝ 163,577.2 դրամ է։
Մրցույթային առաջարկի ներկայացման վերջին ժամկետը 18.06.2021թ. ժամը 18:00-ն է, մրցույթը տեղի կունենա 24.06.21թ. ժամը 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ 011-52-65-57, 011-52-76-35, 099-08-80-89 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Տիգրան Մեծի 4 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition ։