Վաճառվում են Երևան քաղաքի Օրբելի 41 հասցեում գտնվող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնետոմսերը (13 229 հատ՝ 3 290 դրամ անվանական արժեքով)։ Ընկերության ակտիվները գնահատված են 4,701,732.8 հազար դրամ, շենք-շինության մակերեսը՝ 15 607.17 ք.մ. է, հողատարածքի մակերեսը՝ 1.7863 հա, բաժնետոմսերի մեկնարկային գինը՝ 3,497,947.95 դրամ է։
Մրցույթային առաջարկի ներկայացման վերջին ժամկետը 17.06.2021թ. ժամը 18:00-ն է, մրցույթը տեղի կունենա 22.06.21թ. ժամը 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ 011-52-65-57, 011-52-76-35, 099-08-80-89 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Տիգրան Մեծի 4 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition ։