Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում՝ 1/ Երևան քաղաքի Խանջյան փող․ 51 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 0.43 ք.մ. մակերեսով տարածքը՝ բանկոմատ տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 16 300 ՀՀ դրամ է (կարող են դիմել միայն բանկային գործունեություն ծավալող կազմակերպությունները) և 2/ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փող․ 31 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 0.8 ք.մ. մակերեսով տարածքը՝ սուրճ պատրաստող սարք տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 18 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :