Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Փ.Բյուզանդի 107 հասցեում գտնվող «Երևանի Մ.Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 130.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ) ժամը 16։00-17։30 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 21 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :