Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Բագրատունյաց 9 հասցեում

21/05/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Բագրատունյաց 9  հասցեում գտնվող «Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի 1-ին հարկից 151.7 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ) ժամը 18:00-19:30 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 6 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի  24-ից  մինչև հունիսի 7-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :