Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ Կոտայքի մարզպետարանի տնօրինության Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկից 17.4 ք.մ. ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ գրասենյակային գործունեություն իրականացնելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 10 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :