Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 6-րդ փողոց 1-ին նրբանցք հասցեում

24/05/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 6-րդ փողոց 1-ին նրբանցքում գտնվող «Հրազդանի Հ.Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված «Դ» մասնաշենքի 1-ին հարկից 163.16 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, շաբաթ) ժամը 18։00-20։00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 8 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի  24-ից  մինչև հունիսի 7-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :