Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ՀՀ ոստիկանության տնօրինության 0.8 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ սուրճ պատրաստող սարք տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հունիսի 11-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Վարձակալությամբ տրամադրվող տարածքների հասցեների, ամսական վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :