Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորքի այգիներ 180 փողոց հասցեում գտնվող գույքը. շենք-շինությունների մակերեսը՝ 2018.12 քառ.մետր, հողամասի մակերեսը՝ 1.84871 հա։
Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը 331 236 913 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 35 763 ՀՀ դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հունիսի 14-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը համապատասխան հասցեում, նախապես զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale։