Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 4 շենքի 2-րդ հարկում գտնվող 140.9 ք.մ. /մեկ ամսվա վարձավճարի գինը՝ 260 000 ՀՀ դրամ/ և Թբիլիսյան խճ․ 3/14 շենքի 1-ին հարկում գտնվող 20.5 ք.մ. /մեկ ամսվա վարձավճարի գինը՝ 11 500 ՀՀ դրամ/ մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ երեք տարի ժամկետով։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :