Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության 20 հասցեում

27/05/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության 20 հասցեում գտնվող «Ձորաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի 1-ին հարկից 146.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 63 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 31-ից  մինչև հունիսի 11-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :