Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Խանջյան 51 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 0.3 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 1 800 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :