Վաճառվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ամրացված գույքը՝ hեռուստացույցներ, հեռուստացույցի տակդիր, համակարգիչներ, մոնիտորներ, տպիչ, երկթմբանի սեղաններ, բազկաթոռ, հոլլ, գրապահարան, աթոռ, լուսատու և այլն։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. հունիսի 17-ին ժամը 11։00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վարչական շենքի պահեստային և այլ աշխատասենյակներում կամ զանգահարել գույքի պահառության վայր՝ 060-43-42-78 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00 ։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։