Վաճառվում է ՀՀ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը՝ 1/ թղթի թափոն (130 կգ, մեկնարկային գինը՝ 1 066 դրամ), 2/ էլ. կաթսա abat 100 լ (2 հատ, մեկնարկային գինը՝ 153 600 դրամ) և 3/ էլ. կաթսա abat 160 լ (1 հատ, մեկնարկային գինը՝ 64 000 դրամ)։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հունիսի 18-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղ. 62/26 հասցեում գտնվող շենքի տարածքում, ժամը 11։00 – 18։00-ը, զանգահարելով 077 06 66 44 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։