Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «Հենակետ» ՓԲԸ-ի օտարման ենթակա գույքը

07/06/2021 Նորություններ

Վաճառվում են «Հենակետ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա Երևան քաղաքի Նոր-Նորք Դավիթ Բեկի փողոց 155/1 հասցեում գտնվող անշարժ գույքը. շենք-շինությունների ընդհանուր մակերեսը՝ 2 159 ք.մ., հողամասի մակերեսը՝ 0,44986 հա /սեփականության իրավունքով/ և 0,0039 հա /ընդհանուր բաժնային սեփականություն՝ ½ բաժնեմասով/ և հիմնական միջոցները։ Լոտի մեկնարկային գինը առանց հողամասի կադաստրային արժեքի 164 180 800 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 34 092 ՀՀ դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հուլիսի 12-ին ժամը 12:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը Երևան քաղաքի Նոր-Նորք Դավիթ Բեկի փողոց 155/1 հասցեում, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 9։00 – 17։00 զանգահարելով Ա.Այվազյանին 043 94 48 88 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։