Հայտարարվում է Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 (Կառավարական 2) շենքի 1-ին հարկի տարածքում «Սննդի կազմակերպման նպատակով տարածքի տրամադրման և սպասարկման» մրցույթ, որը տեղի կունենա 2021թ. հուլիսի 12-ին ժամը 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Մրցույթին մասնակցելու նպատակով հայտերը անհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան Զաքիյան 10 հասցեով 2021 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 11:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 54 07 34 հեռախոսահամարով Արմինե Միրումյանին կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :