Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող 17.4 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 10 000 ՀՀ դրամ է։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մհունիսի 29-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Տարածքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9։00-18։00 (բացառությամբ 13։00-14։00) զանգահարելով ՀՀ Կոտայքի մարզպետարան 0223 2 05 15 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, դիմել՝ քաղաք Երևան, Զաքիյան 10 կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :