Վաճառվում են ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված` 1/ «Կիա Օպտիմա 2.0» (2007թ., թափքը՝ սեդան, գույնը` կոտիկա /սև/, տեխնիկական վիճակը՝ փոխանցման տուփը բավարար, շարժիչը ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը 1 012 000 ՀՀ դրամ է) և 2/«ԳԱԶ 3110-121» (2003թ., թափքը՝ սեդան, գույնը` սև, տեխնիկական վիճակը՝ փոխանցման տուփը և թափքը՝ ոչ բարվոք, շարժիչը՝ միջինից ցածր, մեկնարկային գինը 317 000 ՀՀ դրամ է) մակնիշի ավտոմեքենաները:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. հուլիսի 1-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով պահառության վայր 098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, շաբաթ օրը՝ մինչև 13։00/, հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :