Վաճառվում է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը` լազերային տպիչ, տեսամագնիտոֆոն, հեռուստացույց, ռադիոընդունիչ և այլն։ Գույքի մեկնարկային գներին և չափերին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հուլիսի 1-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան քաղաքի Իսահակյան 28 հասցեում, ժամը 11։00 – 18։00-ն զանգահարելով 091 77 50 05 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։