Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Աբովյան քաղաքի Ռոսիա փողոց 8/4 հասցեում

16/06/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Աբովյան քաղաքի Ռոսիա փողոց 8/4  հասցեում գտնվող «Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված  1-ին  հարկից 323.15 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ) ժամը 19։00-20։30 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 13 200 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հունիսի  17-ից  մինչև 30-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :