Վաճառվում է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տնօրինմանը հանձնված գույքը՝ ավտոմեքենայի համարանիշների ալյումինե ջարդոն, մեկնարկային գինը՝ 17 100 000 դրամ, մասնակցության վճարը՝ 25 160 ՀՀ դրամ է, քանակը՝ 30 000 կգ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ք. Երևան, Գաջագործների 76 հասցեում կամ զանգահարելով 094-40-99-40 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-18:00-ն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other :