Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Թաիրովի փող. 14 հասցեի 1-ին հարկում գտնվող 0.35 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 36 045 ՀՀ դրամ է։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հուլիսի 9-ին, ժամը 12։00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, դիմել՝ քաղաք Երևան, Զաքիյան 10 կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :