Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Անդրանիկի փողոց Բ-2 թաղամասում գտնվող «Երևանի Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 296.4 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 17։00-18։30 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով՝ մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 19 350 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 21-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :