Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Տիգրան Մեծի 42 հասցեում գտնվող «Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 54.5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երկու օր (երեքշաբթի, հինգշաբթի) ժամը 14։30-15։30 մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով՝ մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 8 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 21-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :