Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 54 հասցեում

07/07/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 54 հասցեում գտնվող «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Պ.Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին  անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված «Վ» մասնաշենքի 2-րդ հարկից 152.54 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ) ժամը 16։30-17։30 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով՝ երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 8 250 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հուլիսի  8-ից  մինչև հուլիսի 21-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :