Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց թիվ 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 1-ին և նկուղային հարկերից 290.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երկու օր (երեքշաբթի, հինգշաբթի) ժամը 18:15-19:15 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով՝ մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 12 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 21-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :