Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Թաիրովի փող. 14 հասցեի 1-ին հարկում գտնվող 0.35 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 28 836 ՀՀ դրամ է։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հուլիսի 28-ին, ժամը 12։00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ հրապարակման ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ը (բացառությամբ ժամը' 13:00-ից մինչև 14:00), դիմելով Իսրայել Սաֆարյանին 099-52-90-10 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, դիմել՝ քաղաք Երևան, Զաքիյան 10 կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :