Վաճառվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ամրացված գույքը՝ hեռուստացույցներ, հեռուստացույցի տակդիր, համակարգիչներ, մոնիտորներ, լուսատու, երկթմբանի սեղաններ, բազկաթոռ, գրապահարան, աթոռ և այլն։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով 2021թ. հուլիսի 27-ին, ժամը 11։30-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում ք.Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վարչական շենքի տարածքում զանգահարելով 060-43-42-78 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-18:00-ն:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։