Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա թիվ 53 հասցեում

14/07/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա թիվ 53 հասցեում գտնվող ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված գիտական մասնաշենքի 3-րդ հարկից 10.3 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ աշխատողների ինչպես նաև այցելուների հանրային սննդի կազմակերպման նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 18 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հուլիսի  15-ից  մինչև հուլիսի 28-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :