Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «ԳԱԶ 3221» մակնիշի ավտոբուս

14/07/2021 Նորություններ

Վաճառվում է  «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գ. Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող՝  «ԳԱԶ 3221» /1999թ., թափքը՝ վագոն, ընդհանուր վիճակը՝ վերականգնումը և վերանորոգումը տնտեսապես շահավետ չէ/ մակնիշի ավտոբուսը: Լոտի մեկնարկային գինը 208 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 4 610 ՀՀ դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. օգոստոսի 2-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով  Սյուզաննա Նազարյանին 099 522 120  հեռախոսահամարով  /աշխատանքային օրերին ժամը 9։00 – 17։00/, ք.Ստեփանավան, Սուրբ Նշանի 39 հասցեում։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: