Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «Հյունդայի Խորուս» և «ԿԱՎԶ-3270» մակնիշի տրանսպորտային միջոցները

21/07/2021 Նորություններ

Վաճառվում են  «Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 1/ «Հյունդայի Խորուս» /1997 թ., գույնը՝ սաֆարի կապույտ գծերով, թափքը՝ սրահ /ավտոբուս/, տեխնիկական վիճակը՝ շարժիչը նորմալ, փոխանցման տուփը՝ վնասված, թափքի վիճակը՝ միջին, առկա է գազաբալոնային համակարգ, մեկնարկային գինը՝ 1 142 000 ՀՀ դրամ/ և 2/ «ԿԱՎԶ-3270» /1989 թ., գույնը՝ բեժ սպիտակ գծով, թափքը՝ սրահ /ավտոբուս/, տեխնիկական վիճակը՝ շարժիչը միջին, փոխանցման տուփը՝ նորմալ, թափքի վիճակը՝ նորմալ, առկա է գազաբալոնային համակարգ, մեկնարկային գինը՝ 653 000 ՀՀ դրամ/  մակնիշի տրանսպորտային միջոցները:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. օգոստոսի 5-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով  091 40 20 70 հեռախոսահամարով  /աշխատանքային օրերին ժամը 9։00 – 17։00/, հասցե՝  ք.Երևան, Զորավար Անդրանիկի թաղ., Րաֆֆու փող. 57 շենք։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: