«Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՓԲԸ-ի գույքը գնահատելու նպատակով գնահատող կազմակերպության ընտրության համար, որը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն մեկ գնահատող:
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. սեպտեմբերի 21-ը, ժամը 17։00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժին կամ զանգահարել (011) 52-65-57 հեռախոսահամարով։