Վաճառվում են պետական սեփականություն հանդիսացող 2006թ. և 2007թ. արտադրված օդորակիչներ, որոնց տեխնիկական վիճակի և մեկնարկային գների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան քաղաքի Հանրապետության հր. Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի տարածքում, աշխատանքային օրերին ժամը 11։00 – 18։00-ը զանգահարելով 011 81 85 22 հեռախոսահամարով։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. օգոստոսի 12-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։