Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Նոր Արեշ 35-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 131.4 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի ժամը 17:00-18:30, շաբաթ 16:00-17:30) մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 17 150 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :