Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոց թիվ 89 հասցեում գտնվող «Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 139.1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երկու օր (երկուշաբթի, ուրբաթ ժամը 15։00-16։00) մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 6 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :