Վաճառվում է «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը՝ քաղ. Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի թիվ 47/4 հասցեում գտնվող 5051,6 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2,062102 հա մակերեսով հողամասը։ Հողի կադաստրային արժեքը 513 236 600 ՀՀ դրամ է։
Անշարժ գույքը գնել ցանկացողները հայտարարության հրապարակման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կարող են դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (դիմումի ձևը կցվում է)։
Դիմումը ներկայացնել ք.Երևան, Տիգրան Մեծի 4, Պետական գույքի կառավարման կոմիտե, փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժին, 423 սենյակ։
Գնորդը գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի հանձնարարագիրը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։ Վճարման ենթակա է նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 24.0 հազ.դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գումարը։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 52-65-57 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։